Սիսիանի բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 22-ին էր: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Սիսիան քաղաքի 62-ամյա բնակիչը բաժին է բերել երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
25 Հուլիս, 2025 10:21
200