Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, ամեն տեսակի Ուրսուլա ֆոն դեր Լայենների, Սթարմերների, Մակրոնների, նա բաց է երկխոսության համար», - ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նա հավելել է, որ միշտ, այդ թվում՝ Սառը պատերազմի տարիներին, երկրների միջև երկխոսությունը զարգացել է և թույլ է տվել հակադիր ճամբարներին ավելի լավ հասկանալ միմյանց մտադրությունները և, ամենակարևորը, կանխել խոշոր պատերազմը։

220