Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան, Ծարավ Աղբյուր փողոցների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 17/1 հասցեին կից առանձնատների գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-3 թիվ 89-ից 97 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Լոռու մարզի Բազում բնակավայրի գազասպառողների, 

ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան և Ջանֆիդա բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

315