Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզային այցի ընթացքում՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Կապանում։

Կապանի համայնքապետը նախագահին ներկայացրել է քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Կապանի նոր կառուցվող քաղաքապետարանի վարչական շենքի շինարարության ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Շրջայցի ավարտին նախագահն այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի նորաբաց տուն-թանգարան, ծանոթացել արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը։

 

449