
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 4-ին՝ ժամը 15։20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին Mitsubishi մակնիշի ավտոմեքենան բախվել է GAZel մակնիշի ավտոմեքենային:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի մյուս երկու ուղևորին դուրս բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։