Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և տրամաչափի 59 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

74