Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին՝ ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Volvo, Nissan, Hyundai և Nissan մակնիշների ավտոմեքենաները․ Volvo մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Nissan և Volvo մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

107