Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ լրագրողների հարցին, նշել է.«Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված Իսլամական հանրապետության պահանջները հաշվի են առնվել»։

Լրագրող. -ԱՄՆ ներկայությունից մտահոգություն չկա՞։

Փեզեշքիան.«Հարցերից մեկը դա է։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություն են այդ ճանապարհը կառուցելու»։

294