Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց կունենան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է իրանական IRNA գործակալությունը:
«Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։ Մենք կողմերի հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք»,- ասել է նա։
11 Օգոստոս, 2025 10:54
167