ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 21-ին ժամը 20:50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան-Բերքաձոր-Այգեստան խաչմերուկում իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Վ. Գ.-ի վարած «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Յ. Խ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Յ. Խ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «ԿԱՄԱԶ-53212» ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհը չզիջելը, ով գտնվել է ոգելից խմիչքների ազդեցության տակ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը:


488