Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 24-ի երեկոյան թռիչքի պատրաստվելիս «Շերեմետևո» օդանավակայանում բախվել են երկու ուղևորատար ինքնաթիռներ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնող ռուսական Superjet 100-ը և Պեկինից ժամանող չինական Airbus A330-ը։

Ինքնաթիռում մի քանի հարյուր ուղևոր է եղել, սակայն տուժածներ չկան։

Ռոսավիացիան՝ Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը, միջադեպը հետաքննելու համար հանձնաժողով է ստեղծել՝ գործակալության ղեկավարի տեղակալ Անդրեյ Պոտյոմկինի գլխավորությամբ։
Ռոսավիացիայի տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Բախումից անմիջապես հետո տաքսիի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։

532