Դիլիջանի թունելը 4 ժամով կփակվի. գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներ են արվելու
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դիլիջանի թունելում այս գիշեր շարունակվելու են գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքները։ Դրանով պայմանավորված՝ գիշերը՝ ժամը 02.00-ից մինչև առավոտյան ժամը 06.00-ն, թունելը փակ կլինի երթևեկության համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։
26 Սեպտեմբեր, 2025 14:18
630