Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս մասին հարավկորեական «Yonhap» լրատվական գործակալությանը հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։
Աղբյուրը հիշեցրել է, որ իր կառավարման առաջին ժամկետում Թրամփը երեք անգամ հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ, ինչը նպաստել է Կորեական թերակղզում իրավիճակի կայունացմանը, և ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքականությունը Հյուսիսային Կորեայում այդ ժամանակվանից ի վեր չի փոխվել։
Գործակալության տվյալներով՝ Սպիտակ տունն առաջին անգամ հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը որևէ նախապայման չի պահանջում հնարավոր երկխոսության համար։ Հարավկորեացի պաշտոնյան չի բացառել Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ։