Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե այդ շփումը արդյունք տա։

Խոսելով Գազայի հարցով Խաղաղության խորհրդի ձևաչափով աշխատանքի մասին՝ Բելառուսի նախագահը նշել է, որ պատրաստ է մասնակցել դրան միայն ոչ դեկորատիվ։ «Դա ինձ համար ընդունելի չէ։ Ես նրանց ուղիղ ասում եմ, որ դրա համար պատրաստ չեմ հանդիպել Դոնալդ Թրամփի հետ»,- նշել է Լուկաշենկոն։

«Նրա հետ հանդիպելը լավ է։ Բելառուսի համար դա շատ օգտակար կլիներ։ Բայց պետք է հասկանալ՝ հանդիպեցինք, իսկ հետո ի՞նչ։ Ողջունեցինք միմյանց ու գնացինք մեր ճանապարհո՞վ»,- ասել է Լուկաշենկոն։

159