Որ ուղղությամբ թռիչքներ չեն լինի առաջիկայում. նախարարության հորդորը

Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս եւ այլ ուղղություններով թռիչքներ չկան: Araratnews.am-ը տեղեկացավ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանի գրառումից:
«Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասվորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն ։ Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»,- գրել է խոսնակը:
11 Օգոստոս, 2020 16:17
341