Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ինչ վերաբերում է մեր գնահատականներին, ընդհանրապես մտահոգիչ են Բաքվից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

Գրիգորյանի խոսքով՝ ՀՀ-ն վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել է, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծի տարածաշրջանում՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, Հայաստանում տեղի ունեցող ռազմական բարեփոխումները. «Որևէ երկրի հետ մեր հարաբերությունները 3-րդ կողմի հաշվին չենք իրականացնում: Հայաստանը գտնում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգների»: 

Տեսանյութն՝ այստեղ

611