Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Գառնիկ Չոլակյանը 10-րդն է աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացրել է ֆեդերացիան:

Նորվեգիայում շարունակվող աշխարհի առաջնության 60 կգ քաշում Գառնիկ Չոլակյանը պոկեց 123 կգ և հրեց 152 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով հայ ծանրորդը 10-րդն է:

Հիշեցնենք՝  Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում` տղամարդկանց ընտրանին ունի հետևյալ  կազմը.

Գառնիկ Չոլակյան (60 կգ)

Գոռ Սահակյան (71 կգ)

Սուրեն Գրիգորյան (88 կգ)

Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)

Գարիկ Կարապետյան (110 կգ)

Վարազդատ Լալայան (+110 կգ)

 

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: 

 

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ): Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

846