Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը հրավիրում է 19-րդ ճապոնական ֆիլմերի փառատոնին: Այն տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 13-30-ը։

 

Այս տարի ցուցադրություններ կանցկացվեն Երևանում, Կապանում և Դիլիջանում՝ ներկայացնելով ճապոնական ժամանակակից ֆիլմերի ընտրանի։

 

Փառատոնը կմեկնարկի հետևյալ ժամանակացույցով.

 

Երևան

հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում  տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը: Ժամը 19:00-ին կցուցադրվի «Կատու վարձել» ֆիլմը:

 

հոկտեմբերի 14-ին՝ 19:00 - «Սիրտ երկկողմանի»

 

հոկտեմբերի 15-ին՝ 19:00 - «Վոտակոյ. Սերը դժվար է Օտակուի համար»

 

Կինոյի տուն (Վարդանանց փողոց 18)

 

հոկտեմբերի 16-ին՝ 19:00 - «Սիրտ երկկողմանի»

 

հոկտեմբերի 17-ին՝ 19:00 - «Վարձույթ կատվի»

 

Կապան

S'Unique կինոթատրոն (Շահումյան 1)

 

հոկտեմբերի 23-ին՝ 19:00 - «Վարձույթ կատվի»

 

Դիլիջան

Թումո կենտրոն (Մյասնիկյան փող., 63)

հոկտեմբերի 30-ին՝ 19:00 - «Վարձույթ կատվի»

 

Բոլոր ֆիլմերը ճապոներեն են՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է: 

917