Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել.

Թունավորվել են գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից

Դեկտեմբերի 24-ին ժամը 13:35-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 13:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի Գալստյան փողոցի բնակիչներ՝ 2015թ.ծնված Գ. Բ.-ն և 2016թ.ծնված Է. Բ.-ն, իսկ 13:15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է ընդունվել նույն հասցեի բնակչուհիներ՝ 1967թ.ծնված Մ. Բ.-ն և 1994թ.ծնված Ա. Բ.-ն։

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում տան խոհանոցում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկի ուղեգիր:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

25 Դեկտեմբեր, 2020 14:30
105
; ;