Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ում աճում է իրավաբանական օգնության համար արհեստական բանականությանը դիմող քաղաքացիների թիվը: Ըստ NBC News-ի՝ որոշ դեպքերում պրոֆեսիոնալ փաստաբանների ծառայություններն ամբողջությամբ փոխարինվում են արհեստական բանականությամբ։
Կալիֆոռնիայի Լոնգ Բիչի բնակիչ Լին Ուայթը հայտնել է, որ ԱՄՆ-ից իր վտարման բողոքարկումը պատրաստելիս՝ օգտագործել է ChatGPT-ն և Perplexity-ն՝ դատարանի որոշումները վերլուծելու և փաստարկներ պատրաստելու համար։ Արդյունքում, նա կարողացել է չեղյալ համարել վտարումը, խուսափել տուգանքներից և ավելի քան 70,000 դոլարի պարտքից, այն դեպքում, երբ իր փաստաբանը նախկինում պարտվել էր գործը։
Նման փորձի մասին է հայտնել նաև Նյու Յորքի բնակիչ Ռիչարդ Հոֆմանը՝ քաղաքացիական գործում նախկին գործատուի դեմ մշակելով պաշտպանության ռազմավարություն՝ դիմելով արհեստական բանականությանը։
Չնայած նման օրինակներին, մասնագետները զգուշացնում են զերծ մնալ արհեստական բանականությունը որպես իրավաբանական խորհրդատվության միակ աղբյուր օգտագործելուց: Օրինակ՝ 2023 թվականին OpenAI-ի GPT-4 մոդելը բարձր միավորով հանձնեց փաստաբանական քննությունը, սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները նշել են, որ համակարգն ընդգրկվել է քննությունը վերահանձնողների միայն լավագույն 10%-ի մեջ: