Վիստարովսկու ինստիտուտից գիտնականները բացահայտել են միավորումների նոր դաս՝ կրկնակի ազդեցության իմունոհակաբիոտիկներ, որոնք կարող են ոչ միայն ուղղակիորեն ոչնչացնել բակտերիաները, այլ նաեւ նախաձեռնում են արագ իմունային պատասխան դեղորայքի դիմակայունության հետ պայքարի համար:

Medical Express-ի հաղորդմամբ՝ գոյություն ունեցող հակաբիոտիկներն ուղղված են կարեւորագույն բակտերիալ ֆունկցիաներին՝ ներառյալ նուկլեինաթթուների եւ սպիտակուցների, բջջային մեմբրանի եւ մետաբոլիկ ուղիների սինթեզը: Սակայն բակտերիաները կարող են  դառնալ հակաբիոտիկներին դիմակայուն՝ փոխելով բակտերիան թիրախը, որին ուղղված է դեղամիջոցը: Գիտնականները ենթադրել են, որ իմունային համակարգի կիրառումը բակտերիաների վրա միաժամանակյա հարձակման համար դժվարացնում է դեղորայքի նկատմամբ դիմակայունության զարգացումը:

Հետազոտության ընթացքում գիտնականները կենտրոնացրել են ուշադրությունը մետաբոլիկ ուղու վրա, որը կարեւոր է բակտերիաների մեծամասնության համար, սակայն բացակայում է մարդկանց մոտ, ինչն անում է այն իդեալական թիրախ: Այդ ուղին, որը կոչվում է մեթիլ-D-էրիթրիթոլֆոսֆաթ, պատասխանում է իզոպրենոիդների բիոսինթեզի համար՝ մոլեկուլ, որն անհրաժեշտ է պաթոգեն բակտերիաներից մեծամասնության մոտ բջիջների գոյատեւման համար:

Գիտնականների բացահայտած դեղամիջոցների նոր դասը միտված է դեպի IspH ֆերմենտը, որը կարեւոր է իզորպենոիդների բիոսինթեզի համար: Այն կարող է արգելափակել ոչ մեգալոնատային ուղին եւ սպանել պաթոգենները:

Հետազոտողներն օգտագործել են համակարգչային մոդելավորումը, որպեսզի կոմերցիոն հասանելի մի քանի միլիոն միացությունից ընտրեն առավել ուժեղները, որոնք ինգիբացնում են IspH գործառույցը:

Ավելի վաղ IspH հասանելի ինգիբիտորները չեն կարողացել ներթափանցել բակտերիալ բջջի թաղանթից ներս, եւ այդ պատճառով գիտնականները ստիպված էին արդյունքում սինթեզել նոր միացություններ, որոնք ներթափանցել էին օրգանիզմ: Ապացուցվել էր, որ դրանց IspH  ինգիբիտորները խթանել են իմունային համակարգը՝ արտադրելով հակաբակտերիալ ազդեցություն: Ընդ որում՝ ինգիբիտորները թունավոր չեն եղել մարդու բջիջների համար:

 

 

Աղբյուրը՝ med.news.am

1406