Լեհաստանի խորհրդարանի պատգամավորը բռնվել է IKEA-ից գողություն կատարելիս
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեյմի (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր՝ ծայրահեղ աջ «Կոնֆեդերացիա» շարժման անդամ Կոնրադ Բերկովիչը բռնվել է Կրակովի IKEA խանութից խոհանոցային պարագաներ գողանալիս։
Այս մասին հողարդել է RMF FM -ն։
Քաղաքական գործչին խանութից դուրս գալիս ձերբակալել են խանութի աշխատակիցները։ Նրա գնումների կազմում էին 390 զլոտի (մոտավորապես 107 դոլար) արժողությամբ ապրանքներ, որոնք դրամարկղում չէին սքանավորվել։ Բերկովիչը ստիպված էր վճարել 500 զլոտի (մոտավորապես 138 դոլար) տուգանք։
Պատգամավորը մեկնաբանել է միջադեպը X-ում՝ այն անվանելով «հիմար սխալ»՝ վերագրելով «շտապողականության», «մեծ գնման» և ականջակալներ կրելու պատճառով առաջացած անուշադրության։
Նա ոստիկանությանը չի ասել, որ Սեյմի անդամ է։
28 Հոկտեմբեր, 2025 12:15
866