Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ Վանաձորում դատավարության ընթացքում դանակահարել էին ամբաստանյալին։

Araratnews-ի տեղեկություններով՝  դանակահարվածը 22 ամյա Էրիկ Դադիվանյանն է, որը 4 ամբաստանյալներից մեկն էր  21-ամյա Հայկ Մ-ի սպանության գործով։ Երիտասարդին սպանել էին 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ դանակի 5 հարված  հասցնելով և այնուհետև այրելով մարմինը՝ թաքցրել էին հողի տակ։ Ու ահա, երեկ, դատական նիստի ժամանակ, սպանված 21-ամյա տղայի խորթ եղբայրը դանակահարել է մեղադրյալ Դադիվանյանին ու փախել։

Մեզ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի և պաշտոնեական անփութության հատկանիշներով, և առայժմ ձերբակալված չկա։

729