Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեռնոգորիան դադարեցրել է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը հոկտեմբերի 27-ին՝ մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի ունեցած դանակահարության դեպքից և դրան հաջորդած հակաթուրքական բողոքի ցույցերից հետո։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը՝ Պոդգորիցայի Զաբելո թաղամասում։ Ըստ նախնական տվյալների՝ փողոցով քայլող թուրքերը վիճաբանել են սրճարանի պատշգամբում նստած տեղացիների հետ, որի հետևանքով 25-ամյա չեռնոգորցի տղամարդը յոթ անգամ դանակահարվել է և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Դանակահարողները փախուստի են դիմել։

Դրանից հետո ցույցեր են սկսվել․ հոկտեմբերի 29-ին մի քանի հարյուր մարդ հավաքվել է կառավարության շենքի դիմաց՝ վանկարկելով «Թուրքեր, դո՛ւրս»։

Սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունների համաձայն՝ դանակահարությունը դարձել է «վերջին կաթիլը» Զաբելոյի բնակիչների համար, որոնք պնդում են, թե թուրքերի աճող համայնքը հաճախ է սադրանքների դիմում՝ ծաղրելով տեղացիներին և կանանց։

Բացի այդ՝ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 45 թուրք և ադրբեջանցի քաղաքացիների՝ երկրում անօրինական բնակվելու կասկածանքով։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Չեռնոգորիայում մշտական ​​կամ ժամանակավոր բնակվում է մոտ 13,000 Թուրքիայի քաղաքացի։

1506