Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Ոսկեհատը եւ Կտրիճ Ներսիսյանի ընտանեկան,ստվերային կառավարումը .
Այսօր կեսօրին (գրեթե 16։10 ընկած ժամանակահատվածում) իմ քաղաքական թիմի հետ` նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայր , որտեղ մեզ էին սպասում Կտրիճ Ներսիսյանի ընտանիքի անդամները եւ
նազիր -վեզիրներից բաղկացած լեգեոնը . ( մասնավորապես նախկինում նույն համայնքի ղեկավար եղած Կտրիճ Ներսիսյանի եղբայրը հանդիսացող Գեւորգ Ներսիսյանը `յուր որդիների հետ ) ։
Սույն լեգեոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում , հրահրում էին բաց եւ սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ , սադրում էին մեր քաղաքական թիմին հայհոյանքների եւ անվանարկումների դիմելով `առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելիություն։
Նկատվել են նաեւ զանգվածային կուտակումներ մեր `տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ ,ինչպես նաեւ հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ։
Թոկից փախած սույն լեգեոներները երեւի թե չգիտեն , որ Կտրիճ Ներսիսյանի վարկաբեկվածության աստիճանը մարդկանց աչքերում դրանով ոչ թե նվազեցնում,այլ բարձրացնում են `շեշտակի ավել ... ինչպես նաեւ չգիտեն ,որ Ոսկեհատ բնակավայրի գիտակից բնակիչները իրենց մտքում վաղուց արդեն ընտրություն են կատարել ու իրենց ահ ու սարսափի տարածման միջնադարյան մեթոդները քվեախցիկում դեր խաղալ չեն կարող ,
Չգիտեն նաեւ, որ նախընտրական,օրինական քարոզարշավի խոչընդոտումը թեկնածուի , կուսակցության,քաղաքական ցանկացած ուժի նկատմամբ բացահայտ ապօրինություն է, որը արժանանալու է իրավապահ համակարգի համապատասխան մարմինների կողմից համապատասխան իրավական գնահատականի ։
Չգիտեն նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ իրենց խուլիգանությունները եւս արժանանալու են իրավական գնահատականների ։
Մինչեւ հիմա դեռ չեն էլ հասկացել ,որ Ոսկեհատը այդ իրավական պետության լիարժեք մաս է, եւ ոչ թե իրենց ընտանեկան-կլանային կառավարման ինչ-որ վերացական սուբյեկտ կամ <<ճռթոյի դուքյան>>։
Բայց էս պատմությունը շատ ավելի խորքային բաների մասին է.
Նրա մասին է, որ սրանց պատկերացումները Քրիստոսի վարդապետության,հոգեւոր արժեքների , բարեպաշտության,բարոյականության,
մարդակենտրոնության, հասարակական հարաբերությունների, կարծիքների բազմազանության , օրինականության վերաբերյալ այս տեսքն ունեն ։
... Ամեն ինչի մասին սրանց պատկերացումները այս տեսքն ունեն `ինքնիրավչություն,խուլիգանություն,
բռնակալություն,վախի մթնոլորտի ստեղծում ,օրենքի ու հասարական կարգի ոտնակոխ, լկտի բառապաշար,վերունու պահվածք ... ու ոչ մի բան` լավի ,բարու,հոգեւորի հետ կապ ունեցող ...
ՈՍԿԵՀԱՏԸ ԱԶԱՏԱԳՐՎԵ՛ԼՈՒ Է ...
Ընտանեկան ,ստվերային , կլանային կառավարում Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայրում այլեւս չի՛ լինելու ։
Համապատասխան մարմինները արդեն իսկ ստացել են համապատասխան հաղորդագրություն` սույն անձանց եւ սույն միջադեպի վերաբերյալ։
Իրավական գործընթացի հետագա ընթացքի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեմ ։
Բացառապես լավա լինելու»։