Ամերիկահայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆիայի սարքը տեղադրվել է Կապանի բժշկական կենտրոնում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երբ պատերազմի ընթացքում ինձ տեղեկացրեցին, որ ամերիկահայ բժիշկների կողմից մեզ է նվիրաբերվելու համակարգչային տոմոգրաֆիայի սարք, արագ որոշում ընդունեցի, որ այդ սարքի ամենամեծ պահանջարկը Կապանում է, և որոշեցինք այն տեղադրել Կապանի բժշկական կենտրոնում։

Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում։

Առաջին հետազոտություններն արդեն իրականացվել են։ Շուտով Կապանում ևս հնարավոր կլինի անցնել համակարգչային տոմոգրաֆիա նաև պետական պատվերի շրջանակներում՝ կառավարության կողմից սահմանված կարգով։

Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի մեր գործընկերներին՝ նման կարևոր նվիրատվության համար»: 

29 Դեկտեմբեր, 2020 10:05
196