Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիևի Մարիինյան պալատի էլեկտրաէներգիան երկու անգամ անջատվել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ The Guardian-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ։ Ինչպես երևում է հրապարակված տեսանյութից, զրույցը սկսվում է հենց այն պահին, երբ լույսերը հանկարծակի անջատվում են։
Լրագրողը ասում է. «Օ՜, Աստված իմ, էլեկտրաէներգիան անջատվե՞լ է», որից հետո լույսերը արագորեն վերականգնվել են։
Դրանից հետո՝ հարցազրույցի ժամանակ կրկին անջատվել է էլեկտրաէներգիան և ձայնը կորել է։ «Դե, կյանք է»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը՝ մեկնաբանելով հոսանքազրկումը։ Լրագրողը առաջարկել է շարունակել հարցազրույցը առանց միաժամանակյա թարգմանության՝ էլեկտրաէներգիայի խնդրի պատճառով, ինչին Զելենսկին համաձայնել է։
Շուտով հոսանքը վերականգնվել է, իսկ զրույցն ավարտվել է։