Որոնք են կորոնավիրուսի վաղ ախտանիշներ

Ախորժակի կորուստը, սրտխառնոցը, փսխումը եւ լուծը կարող են վկայել կորոնավիրուսով վարակման մասին: Նման կարծիք են հայտնել Միացյալ Նահանգների Մայո կլինիկայի բժիշկները:
Նրանց խոսքով` այս ախտանիշները սովորաբար նախորդում են COVID-19-ի շնչառական դրսեւորումներին: Սակայն դրանք ամենատարածված ախտանիշները չեն եւ կարող են միայն մեկ օր տեւել:
Ըստ Daily Express-ի` սրտխառնոցը կարող է վկայել մի շարք այլ հիվանդությունների, այդ թվում` գրիպի, միգրենի, աղեստամոքսային խանգարման կամ դեպրեսիայի մասին:
COVID-19-ի դեպքում սրտխառնոցին կհաջորդեն հազը, ջերմությունը, համի եւ հոտի կորուստը:
Աղբյուրը՝ med.news.am
30 Դեկտեմբեր, 2020 01:16
717