
Հարավային Կորեայի բժիշկները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսով վարակված երեխաների օրգանիզմները վիրուսային մասնիկներ են արտադրում երկու-երեք շաբաթվա ընթացքում, նույնիսկ եթե նրանք չունեն հիվանդության տեսանելի ախտանշաններ:
EurekAlert պորտալի տեղեկությունը փոխանցում է ShantNews.am-ը:
Ըստ բժշկական հետազոտության հրապարակած տվյալների՝ երեխաների վարակման ոչ ակնհայտ դեպքերը կարող են առաջացնել կորոնավիրուսի թաքնված փոխանցում այլ անձանց հետ շփումների միջոցով:
Բժիշկները կարծում են, որ անհրաժեշտ է վերանայել երեխաների դերը կորոնավիրուսի տարածման մեջ, ինչպես նաև հաշվի առնել այդ փաստը համավարակի դեմ պայքարի միջոցներ մշակելիս:
Նշվում է, որ Ուհանում կորոնավիրուսի տարածման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, ի տարբերություն մեծահասակների, երեխաները ոչ հաճախ են վարակվում նոր տեսակի կորոնավիրուսով և գրեթե չեն զգում COVID-19-ի ծանր ախտանշանները: