Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Չեմ հասկանում` ինչու է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը որոշել վիճել փաստերի հետ: Ինձ հետ թող վիճի, դեմ չեմ, բայց փաստերի հետ ինչու՞ է վիճում:

Առաջին նկարում 1998 թվականի` Քոչարյանի նախագահության առաջին տարվա ՀՀ-Ադրբեջան ռազմական բյուջեների հարաբերակցությունն է` 1-1.1-ի` այսինքն գրեթե հավասար:

Երկրորդ նկարում` Քոչարյանի նախագահության վերջին տարում` 2008 թվականին այդ հարաբերակցությունն արդեն 1-5.3 է` այսինքն Ադրբեջանի ռսզմական բյուջեն արդեն ավելի քան 5 անգամ ավելի մեծ էր, քան Հայաստանինը:

Այս 10 տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացնում էր իր ռազմական բյուջեն, իսկ Քոչարյանը` իր ընտանեկան բյուջեն:

Այնպես որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ամբաղ-զամբաղ խոսելուց առաջ թող մի քիչ կարդա:

 

 

808