Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 12.00-ից 17.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:
«Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։
13 Նոյեմբեր, 2025 11:33
436