Սիս գյուղի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա զոհ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 06։14-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գնացքին։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիս բնակավայրի վերջնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
21 Նոյեմբեր, 2025 11:26
649
Հրդեհ Մասիս քաղաքում․ կան զոհեր և վիրավորներ․ ՆԳՆ
19 Մայիս, 2026 21:38
Մասիս քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
20 Ապրիլ, 2026 10:09
Պետությունը Մասիսի ավագ դպրոցում 7 միլիոն դրամ է ներդրել անհրաժեշտ սարք–սարքավորումների համար
12 Ապրիլ, 2026 11:27
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրшվոր
11 Հուլիս, 2026 16:56
Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
07 Հուլիս, 2026 20:02
Գազի բալոնի պայթյուն՝ Արևիկ գյուղում
04 Հուլիս, 2026 11:05
Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած
02 Օգոստոս, 2026 19:46
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
26 Հուլիս, 2026 21:16
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ
18 Հուլիս, 2026 22:35