Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օքսֆորդի անգլերենի բառարանը «rage bait» (բառացիորեն՝ «զայրույթ հրահրող խայծ») գոյականը ճանաչել է 2025 թվականի տարվա բառ։ Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը այս մասին հայտարարել է իր կայքում։

Հրատարակչությունը շեշտել է, որ տարվա բառը «2025 թվականի քաոսի կատարյալ ամփոփումն է»։

Բառարանը «rage bait»-ը սահմանում է որպես «առցանց բովանդակություն, որը հատուկ մշակված է զայրույթ կամ վրդովմունք առաջացնելու համար՝ սադրիչ կամ վիրավորական տարրերի օգտագործմամբ, որը սովորաբար հրապարակվում է որոշակի վեբ էջում կամ սոցիալական մեդիա հարթակում դիտումներ կամ ներգրավվածության ավելացման նպատակով»։

 

456