Նյու-Յորքի իր  բնակարանում մահացած են գտել ՄԱԿ-ի դիվանագետին։

38-ամյա կնոջ դին հայտնաբերել են Մանհեթենում գտնվող բնակարանի ննջարանում՝ պարանոցը գոտիով կապած: Ոստիկանները նաև հայտնաբերել են հակադեպրեսանտներ:

Ինչպես փոխանցու է  ռուսական  ՏԱՍՍ-ը, դիվանագետը  ՄԱԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի մշտական ​​առաքելության անդամ էր: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Բալկանյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Տխուր լուրը հասավ Նյու Յորքում ՄԱԿ-ի  Հյուսիսային Մակեդոնիայի մշտական ​ ներկայացուցչություն, որը ցնցեց մեզ բոլորիս», – երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը մեջբերում է հյուսիսամակեդոնական Vesti24 հեռուստաալիքը:

Ըստ New York Post- ի ՝ դիվանագետն այս բնակարանում ապրել է առնվազն երկու տարի: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է թերթը, իրավապահներն այս պահին սպանության վարկածը հավանական չեն համարում ։

03 Հունվար, 2021 11:58
522
; ;