Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) առաջատար իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-Թուրքիա հանձնախմբի անդամությունից: Իրավապաշտպան կազմակերպությունը նաև նորընտիր պաշտոնյաներին կոչ է արել չընդունել խմբին միանալու առաջարկը:

IDC-ի հայտարարության մեջ ասվում է. «2020-ին ականատես ենք եղել Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնյաների դեմ ուղղված թշնամական քաղաքականությանը: Դեկտեմբերին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Թուրքիան ու թրքամետ գրոհայինները զինված հարձակումներ են իրականացրել Արցախում, Իրաքում և Սիրիայում պատմական քրիստոնեական համայնքների դեմ»: Ըստ կառույցի՝ Էրդողանը նաև պահանջել է ջնջել քրիստոնեական պատմական վայրերն Անատոլիայում՝ քրիստոնեության երբեմնի ամենամեծ՝ Սուրբ Սոֆիայի տաճարը և Խորա եկեղեցին վերածելով մզկիթների:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

1747