Բիշքեկում ներկայացվել է Ղրղզստանում Հայաստանի ռազմական կցորդը, քննարկվել է պաշտպանական համագործակցությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 17-ին Բիշքեկում կայացել է Ղրղզստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գնդապետ Տալայբեկ Շարշեևի հետ, որի ընթացքում ներկայացվել է Ղրղզստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Նորոյանը։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղրղզստանի պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ փոխգործակցության արդի իրավիճակի և վերջինիս զարգացման հետագա հեռանկարների շուրջ, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում։
17 Դեկտեմբեր, 2025 11:58
423