Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես էլ տեսա, որ շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով արդեն շարժվել է և գալիս է Հայաստան, և ես ողջունում եմ այս զարգացումը։ Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար, իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ճիշտն ասած, ես մանրամասներով, խմբաքանակներով չեմ տիրապետում, գիտեմ, որ մի գնացք է գալիս։ Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, նաև գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան և հույս ունեմ, որ այդ հարցերը կկարգավորվեն, կամ եթե չկարգավորվեն, տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն, ներմուծումը և արտահանումը ապահովվելու են»,- հավելեց նա։