Կյանքից հեռացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմից հայտնի դերասանուհի Վերա Ալենտովան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
83 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Վերա Ալենտովան։ Այս մասին հայտնում է Պուշկինի անվան թատրոնը, որտեղ դերասանուհին աշխատել է 60 տարի։
«Մեր ցավն անեզր է։ Վերջին հրաժեշտի վերաբերյալ տեղեկությունը կհայտնենք հավելյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 25-ին Ալենտովան մասնակցել է ժողովրդական արտիստ, դերասան Անատոլի Լոբոցկու վերջին հրաժեշտի արարողությանը, որի ժամանակ դերասանուհու ինքնազգացողությունը վատացել է և նա բուժհաստատություն է տեղափոխվել կլինիկական մահ ախտորոշմամբ։
Վերա Ալենտովան առավել հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտած Կատերինա Տիխոմիրովայի կերպարով։
25 Դեկտեմբեր, 2025 20:02
972
Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios
01 Հոկտեմբեր, 2026 12:57
Իրանը ԱՄՆ-ից պատասխան է ստացել՝ կապված Թեհրանի կողմից առաջ քաշված 7 պայմանների հետ
30 Սեպտեմբեր, 2026 13:01
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
29 Սեպտեմբեր, 2026 21:03