Իրանի մեջլիսի նախագահը հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կարևոր է համարում երկրում բողոքի ակցիա իրականացնողների հետ երկխոսության հաստատումը։
Այս հարցին մեջլիսի խոսնակն անդրադարձել է հունվարի 5-ին խորհդրարանում ունեցած իր ելույթում։
Մասնավորապես, Ղալիբաֆի խոսքով՝ երկխոսությունը կարևոր է, ցուցարարների բոլոր պահանջներն օրինական են և պետք է բոլոր ջանքերը գործադրվեն՝ վերականգնելու տնտեսական կայունությունը։
Մեջլիսի նախագահը շեշտել է, որ կառավարությունը լրջորեն հանձնառու է լուծում տալու հանրային մտահոգություններին։ Նա հույս է հայտնել, որ նախատեսվող միջոցառումները կբավարարեն ցուցարարների օրինական պահանջները։
05 Հունվար, 2026 13:56
915
Թրամփը հայտարարել է` շատ շուտով կորոշի՝ ոչնչացնել Իրանը, թե՞ խաղաղության համաձայնագիր կնքել
01 Հոկտեմբեր, 2026 15:25
Իրանը ԱՄՆ-ից պատասխան է ստացել՝ կապված Թեհրանի կողմից առաջ քաշված 7 պայմանների հետ
30 Սեպտեմբեր, 2026 13:01
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները
30 Սեպտեմբեր, 2026 10:27
ԱՄՆ-ն ավելի շուտ հակված է Իրանում իշխանափոխության, իսկ Նեթանյահուն՝ Իրանի մասնատման․ իրանագետ
09 Հունվար, 2026 16:29
Եթե Իրանում սկսեն սպանվել ցուցարարներ, ԱՄՆ-ի պատասխանը կոշտ կլինի․ Թրամփ
05 Հունվար, 2026 11:36
Ֆրանսիայում ձերբակալվել է 309 ցուցարար
19 Սեպտեմբեր, 2025 11:31