Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հալեպում զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ այս պահին չկան․ ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է ամբողջ ծավալով․ տեղեկությունն Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

ԱԳՆ խոսնակը նշեց, որ  վերջին օրերին Գլխավոր հյուպատոսության սոցիալական հարթակներում տեղադրված հեռախոսահամարներին ստացվող զանգերին հյուպատոսության աշխատակիցները պատասխանում են շուրջօրյա ռեժիմով․ դրանք վերաբերում են հյուպատոսական ծառայություններին։

«Հյուպատոսությունը մշտական կապ է պահպանվում տեղի իշխանությունների, ինչպես նաև հայ համայնքային համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ: Զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ այս պահին չկան»,- հավելեց արտաքին գերատեսչության խոսնակը։

Գեղամ Ադյան

 

650