Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

 

Մեղրու լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

 

Մեղրու լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

682