Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գնումների ոլոորտում կոռուպցիոն հնրավոր դրսևորումները բացառող համակարգերի սահմանումը մնում է կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այս մասին կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշել է, որ առաջարկվում է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացներին։

Առաջարկվող մոդելի համաձայն՝ փոխկապակցված անձինք կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Նման կարգավորումները, ըստ նախարարի, կուժեղացնեն հանրային վերահսկողությունը և կնպաստեն պետական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործմանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

458