Հունվարի 10-ին, ժամը 21:04-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտուն հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։18-ին, մարել՝ 22։40-ին։

Այրվել է Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ի հատվածում գտնվող «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տարածքում մոտ 8000 քմ խոտածածկ տարածք, 280 տնակներից վնասվել է 8 տնակ, որից երկուսը (20 քմ) մասամբ՝ պլաստմասսայե կախովի առաստաղ՝ շքամուտքի հատվածում և ներսում, մոտ 20 քմ և 6 պատուհան մասամբ, իսկ 6 տնակների շքամուտքերում և ներսում (4-ը՝ 20 քմ, 2-ը՝ 30 քմ) ջերմահարվել են ընդհանուր մոտ 30 քմ պլաստմասսայե կախովի առաստաղի արտաքին երեսպատումը, 18 հատ պատուհան՝ մասամբ։

142