Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը տենդագին ձևով փնտրում է «քաղաքական ռևանշի» հնարավորություններ Աֆրիկայում և պլանավորում է հեղաշրջումներ իրականացնել մայրցամաքի մի քանի երկրներում՝ տեղական ահաբեկչական խմբավորումների և Կիևի ռեժիմի օգնությամբ․ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։
«Կամ ոգեշնչված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնելու ամերիկյան գործողությունից, կամ իրեն պատկերացնելով աֆրիկյան ժողովուրդների ճակատագրի դատավոր՝ Մակրոնը լիազորել է իր հետախուզական ծառայություններին իրականացնել Աֆրիկայում «անցանկալի առաջնորդներին» վերացնելու ծրագիր»,- նշվում է փաստաթղթում։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նշել է, որ Ֆրանսիայի մասնակցությունը Բուրկինա Ֆասոյում այս տարվա հունվարի 3-ին խափանված հեղաշրջման փորձին արդեն իսկ ապացուցված է։