«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան հույս է հայտնել, որ կատալոնական ակումբի 125-ամյակը կնշի վերակառուցված «Կամպ Նոու» ստադիոնում, իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին այդ ժամանակ էլ կլինի ակումբում։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

«Ես կցանկանայի «Բարսելոնայի» 125-ամյակը նշել Լեո Մեսիի հետ նոր «Կամպ Նոու» ստադիոնում։ Ստադիոնի հետ կապված հարցը հեշտ չի, քանի որ շինարարության համար անհրաժեշտ է առնվազն երկու տարի։

Լեոյի հետ կապված իրավիճակն ավելի հեշտ է։ Հրաշալի կլիներ այդ տարեդարձը նշել Մեսիի հետ։ Դա կլիներ լավ եզրափակիչ հրավառություն»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 125-ամյակը կնշի 2024թ․ նոյեմբերին։ Լապորտան ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին։ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 24-ին։

 

Աղբյուր՝ news.am

1028