Մեսսին որոշել է անպայման վերադառնալ «Բարսելոնա»․ Marca
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիոնել Մեսսին լքեց «Բարսելոնան» 2021 թվականին։ Հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ արգենտինացին չէր կարողանում զսպել արցունքները, սակայն ակումբի ֆինանսական ծանր դրությունն անհնարին դարձրեց նոր պայմանագրի կնքումը, և «կապտանռնագույնները» ստիպված եղան բաժանվել իրենց լեգենդից։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով Marca պարբերականին, Մեսսին իր համար 100 տոկոսով որոշել է, որ ապագայում անպայման վերադառնալու է «Բարսելոնա»: Այնուամենայնիվ, այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչ կարգավիճակով է Լեոն ծրագրում իր վերադարձը հարազատ ակումբ։
Նշենք, որ ներկայումս Լեոն հանդես է գալիս MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում»: Նախորդ աշնանը ֆուտբոլիստը երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականի ավարտը։
06 Փետրվար, 2026 00:22
651
Հաղորդավարուհին հեռացվել է աշխատանքից Մեսսի հոր մահվան մասին կեղծ լուրեր տարածելու պատճառով
19 Հունիս, 2026 16:52
Մեսսին հիասթափված է Ֆինալիսիմայի չեղարկումից
16 Մարտ, 2026 18:39
Մեսսին կարող է վերադառնալ ակումբ, որտեղից սկսել է մեծ ֆուտբոլը
05 Փետրվար, 2026 16:10
«Բարսելոնայի» նախկին խաղացողը կգլխավորի Մեքսիկայի հավաքականը
22 Ապրիլ, 2026 22:37
Հրապարակվել է «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպման աղմկահարույց կարմիր քարտի չեղարկման VAR-ի ձայնագրությունը
06 Ապրիլ, 2026 15:31
Յամալի աշխատավարձը կարող է ռեկորդային աճ գրանցել
06 Ապրիլ, 2026 10:52