Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկնապատկվել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում և գերազանցել է 20 միլիոնը: Ամենից շատ վարակված են ԱՄՆ-ում և Բրազիլիայում:

 

Ինչպես տեղեկությունը փոխանցում է 1lurer.am-ը, COVID-19-ի նոր դեպքերի թվին զուգընթաց Ֆրանսիայում մեծանում է նոր կարանտինի վտանգը, կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջը երկարաձգել է ավելի քան 5000 մասնակիցներով միջոցառումների արգելքը և կոչ է արել տեղական իշխանություններին՝ առավել խիստ հետևել դիմակ կրելու ռեժիմին:

 

Հունաստանում վարակի տարածման կտրուկ աճի պատճառով Բելգիայից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Իսպանիայից և Շվեդիայից այցելուները պետք է թեստավորվեն:

 

Անսպասելի վիճակ է Նոր Զելանդիայում: 102 օրվա ընդմիջումից հետո այստեղ կրկին գրանցվել է COVID-19-ի բռնկում: Չորս նոր դեպք է հայտնաբերվել երկրի խոշորագույն Օքլենդ քաղաքում:

 

Իշխանությունների հրամանով դադարեցվում է ձեռնարկությունների և հաստատությունների մեծ մասի աշխատանքը, փակվում են բարերն ու ռեստորանները, Օքլենդի բնակիչներին խնդրում են մնալ տանը:

 

747