«Այս պահին մենք արդեն ունենք գործող պայմանագիր Կովաքս ֆացելիթի նախաձեռնության հետ: Նախատեսում ենք ՀՀ բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ միայն ռիսկի խմբի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար»: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այս մասին հայտարարեց հրավիրված ասուլիսի ժամանակ:

 

«Արդեն ունենք առաջարկներ երկու պատուհանի ձևով: Առաջին պատուհանի ժամանակ ավելի մոտավոր ժամկետներ էին նշվում»,- ասաց մասնագետը և տեղեկացրեց, որ արդեն երկրորդ պատուհանն է բացվել, և այս դեպքում հստակ պատվաստանյութի առաջարկ ունենք. «Նախնական, այս պահին բանակցությունները վարում ենք ներկրման հստակ ժամանակահատվածի շուրջ»:

 

Սահակյանի խոսքով՝ բանակցություններ են վարվում նաև արտադրողների հետ և հնարավոր է ներբերման որոշակի քանակություն, մինչև ընդհանուր քանակության ձեռք բերումը։ Գայանե Սահակյանը վստահեցրեց, որ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին երկրում կունենանք պատվաստանյութ և առաջին դեղաչափերը կսկսենք պատվաստել ռիսկի խմբի շրջանում:

466