Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խաղաղության խորհուրդը կզբաղվի ոչ միայն Գազայի հատվածով, այլև այլ համաշխարհային թեժ կետերով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ եզրափակելով Վաշինգտոնում ԱՄՆ նախաձեռնությամբ կազմակերպված Խաղաղության խորհրդի առաջին նիստը։
«Մենք կլուծենք Գազայի խնդիրները, մենք կդարձնենք Գազան շատ հաջողակ և անվտանգ։ Եվ մենք, կարծում եմ, կշարժվենք առաջ և կզբաղվենք աշխարհի թեժ կետերով։ Մենք, հավանաբար, կարող ենք դա շատ հեշտությամբ անել»,- ասել է Թրամփը։
«Մենք դա կանենք նաև այլ վայրերում»,- կրկնել է նա՝ առանց մանրամասնելու։
Ավելին, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ Խաղաղության խորհուրդը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ։
«Այն օգնության կարիք ունի։ Այն ունի անհավանական ներուժ։ Բայց այն մեծ օգնության կարիք ունի»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ կարող են նույնիսկ ֆիզիկապես վերանորոգել շենքը (Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի)»։
Դիմելով հանդիպման մյուս մասնակիցներին՝ նա հաստատել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել համագործակցությունը առաջիկա տարիներին։