
Այսօր՝ հունվարի 14-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Կայք գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Գասպարյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում՝ Ուշի գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 57-ամյա Համեստ Սարգսյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է, որից հետո նրան վրաերթի է ենթարկել Կայք գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Հարությունյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Տեղում քննչական աշխատանքների արդյունքում՝ տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նրանք եղել են սթափ: